Հայ գործարարներն առնչություն չունեն Wildberries-ի սկանդալի հետ․ մանրամասնել է հիմնադրի կինը
Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը հերքել է ամուսնու՝ Վլադիսլավի հայտարարությունները՝ հայկական ծագում ունեցող գործարարներ Ռոբերտ և Լևան Միրզոյանների կողմից ընկերությունը զավթելու մասին:
Հիշեցնենք, որ երեկ ընկերության հիմնադիրը հանդիպում է ունեցել Չեչնիայի նախագահ Կադիրովի հետ, որի ընթացքում ասել էր, թե հայ գործարարները զավթել են ընկերությունն ու պատճառ են դարձել իր և իր կնոջ բաժանությանը։
Telegram-ում հրապարակած իր տեսաուղերձում ընկերության հիմնադրի կինը՝ Բակալչուկը, հավաստիացրել է, որ ոչ մի զավթում չկա, իսկ իր մոտ ամեն ինչ լավ է և ինքը «պատանդ» կամ «Կովկասի գերուհի» չի դարձել: Կինն ակնարկել է, որ երեխաներին չի լքելու։