06 Հոտ
2024
20.2° c ԵՐԵՎԱՆ
14.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ատլանտյան օվկիանոսում ձկնորսական նավ է խորտակվել․ կան զոհեր

Ատլանտյան օվկիանոսում ձկնորսական նավ է խորտակվել․ կան զոհեր

Առնվազն վեց մարդ է զոհվել Ատլանտյան Օվկիանոսում ձկնորսական Argos Georgia նավի խորտակման հետևանքով։ Ինչպես հայտնում է բրիտանական The Guardian թերթը, յոթ մարդ անհետ կորած է համարվում։

Նավը, որը նավարկում է Սուրբ Հեղինեի, Համբարձման և Տրիստան դա Կունյայի դրոշի ներքո, հուլիսի 22-ի երեկոյան ազդանշան է տվել «անվերահսկելի ջրհեղեղի» մասին։ Այդ ժամանակ այն եղել է Ֆոլկլենդյան կղզիների (Մալվինաս) մայրաքաղաք Սթենլիից մոտավորապես 200 ծովային մղոն դեպի արևելք։ Ըստ նախնական տեղեկությունների՝ անձնակազմի 27 անդամների թվում եղել են 10 իսպանացիներ, այդ թվում՝ նավի նավապետը, ինչպես նաև Ռուսաստանի, Ինդոնեզիայի, Ուրուգվայի և Պերուի քաղաքացիներ։ Նշվում է, որ 14 մարդ կարողացել է փրկվել, օգնության հասած փրկարարների միջոցով։

Argos Georgia-ն, որը շահագործում է նորվեգա-բրիտանական Argos Froyanes Ltd ընկերությունը, հուլիսի 21-ի երեկոյան Սթենլի նավահանգստից մեկնել է Հարավային Ատլանտյան ձկնորսական շրջան։