Հայաստանն ու Իրանը դիտարկում են սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու հնարավորությունը
Հայաստանն ու Իրանը քննարկել են հայ-իրանական սահմանին նոր կամուրջ
կառուցելու հեռանկարը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Իրանի
ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը։
Բազրփաշը հայտնեց, որ իրանական կողմը պատրաստ է բարեկամ Հայաստանին
փոխանցել ենթակառուցվածքների զարգացման գործում ունեցած հարուստ փորձը՝ խթանելով մասնավորապես
Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությունը։ Իրանցի նախարարի կարծիքով՝ Հայաստանի
ու Իրանի միջև գործող կամուրջն արդեն բավարար չէ ապահովելու աճող ապրանքաշրջանառության
ծավալները, ուստի Թեհրանը դիտարկում է նաև նոր կամրջի շինարարության հեռանկարը։ Հայկական
կողմի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ այդ առթիվ աշխատանքային խումբ ձևավորելու
համար։
Մեհրդադ Բազրփաշն իր հերթին նշեց, որ հայկական կողմի հետ ունեցել
են բավականին արդյունավետ քննարկումներ՝ Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության հետ
կապված ձեռք բերելով կարևոր պայմանավորվածություններ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։