Գազայում բժիշկները ստիպված են վիրահատել առանց ցավազրկող նյութերի. «Բժիշկներ առանց սահմանների»
Գազայի հատվածում բժիշկները ստիպված են «վիրահատություններ կատարել
առանց ցավազրկող նյութերի և մորֆինի ճիշտ չափաբաժնի». այս մասին հայտարարել է Երուսաղեմում «Բժիշկներ առանց
սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպության առաքելության ղեկավար Լեո Կանսը։
Կանսի խոսքով՝ բացի անզգայացնող դեղամիջոցներից, Գազայի
հատվածի բժիշկներին անհրաժեշտ են առաջին օգնության և վիրաբուժական փաթեթներ:
«Ցավոք, վիրավորների մեջ շատ երեխաներ կան: Ես զրուցել եմ մեր բժիշկներից մեկի հետ,
որը նախորդ օրն ընդունել է 10-ամյա հիվանդի՝ մարմնի մակերեսի 60 տոկոսի այրվածքներով,
սակայն ցավազրկող չի ունեցել»,- ասել է նա CNN-ին:
Կանսը նշել է, որ ոչ մի պատճառ
չկա արգելափակելու բնակչության հասանելիությունը խիստ կարևոր դեղամիջոցներին: