18 Հոտ
2024
11.4° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«FlyOne»-ի պատճառով «Արարատ-Արմենիա» ակումբի ֆուտբոլիստները նախախաղային գրաֆիկի կոպտագույն խախտումով են մեկնել Քիշնև

«FlyOne»-ի պատճառով «Արարատ-Արմենիա» ակումբի ֆուտբոլիստները նախախաղային գրաֆիկի կոպտագույն խախտումով են մեկնել Քիշնև

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը պարզաբանում է տարածել այսօր մամուլում տեղ գտած հրապարակման վերաբերյալ, ըստ որի, «FlyOne» ավիաընկերության Երևան-Քիշնև չվերթի տասնյակ ուղևորներ ֆուտբոլիստների պատճառով մնացել են դրսում:

«Ի պատասխան մամուլում տեղ գտած ու իրականության հետ աղերս չունեցող հրապարակումների` տեղեկացնում ենք, որ «Արարատ-Արմենիա» ՖԱ ընդհանուր հիմունքներով վաղօրոք ձեռք էր բերել հուլիսի 23-ի` Երևան-Քիշնև չվերթի տոմսերը։

Ակումբի անձնակազմը բոլորի պես ստիպված է եղել մոտ 4.5 ժամ սպասել ու, ի վերջո, տևական ուշացումով ու փաստացի նախախաղային գրաֆիկի կոպտագույն խախտումով մեկնել Քիշնև, որտեղ թիմը պիտի Հայաստանը ներկայացնի UEFA-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում` հյուրընկալվելով տեղի «Զիմբրուին»:

Այն տեղեկությունները, թե որոշ ուղևորներ մեր պատճառով դուրս են մնացել չվերթից, բացարձակ չեն համապատասխանում իրականությանը։

Խնդրում ենք զերծ մնալ «Արարատ-Արմենիա» ակումբի անունն ավելորդ անգամ շահարկելուց: Ձեր աջակցությունը մեզ համար շատ կարևոր է, միասին մենք կարող ենք»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: