Աշտարակում կհնչեն հայկական ժողովրդական երգեր՝ Կոմիտասի և ժամանակակից երաժիշտների մշակումներով
Հուլիսի 27-ին «Խազեր» երգչախումբը Աշտարակում հանդես կգա ժողովրդական երգերի համերգով, որոնք մշակել է հայ երաժշտագետ, Կոմիտաս վարդապետը։
«Երեկոյի ժամանակ հնչելու են մեր անուշ ժողովրդական երգերը Կոմիտասի, Էդգար Հովհաննիսյանի ու մեր ժամանակակից երաժիշտների մշակումներով։ Այնպես որ, այն կարող է հինավուրց քաղաքի զբոսանքից հետո հիանալի ամփոփում դառնալ ձեր, ձեր ընկերների ու հյուրերի համար»,- ասվում է միջոցառման նկարագրության մեջ։
Համերգը Աշտարակի դրամատիկական թատրոնում կմեկնարկի ժամը 19:00-ին։