18 Հոտ
2024
8.1° c ԵՐԵՎԱՆ
6.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է բուլղարական ակումբ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է բուլղարական ակումբ

Չարենցավանի «Վանի» կիսապաշտպան Էդգար Փիլոյանը տեղափոխվել է բուլղարական «Բոտև»․ հայտնում է պլովդիվյան ակումբի պաշտոնական կայքը։

Հեղինակավոր Transfermarkt կայքը հաստատում է, որ 20-ամյա ֆուտբոլիստը Պլովդիվ քաղաքը ներկայացնող ակումբի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը։

Փիլոյանը հանդես է եկել ռուսական «Վիստայի» ու «Կրասնոդարի» համակարգերում, իսկ 2024 թ. փետրվարին տեղափոխվել էր «Վան», որի կազմում 17 խաղում կատարել է 1 գոլային փոխանցում։

Երիտասարդ ֆուտբոլիստը Հայաստանի Մ21 հավաքականում անցկացրել է 8 հանդիպում։ Նա մեկ անգամ էլ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական և եղել է պահեստայինների նստարանին այս տարվա մարտին Կոսովոյի դեմ կայացած ընկերական խաղում (0:1)։