Պուտինը Կրեմլում հանդիպել է Ասադի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ երեկոյան Կրեմլում հանդիպել է իր սիրիացի գործընկեր Բաշար ալ-Ասադի հետ. գրում է ТАСС-ը։
«Հարգելի պարոն նախագահ, ես շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար»,- ողջունել է Պուտինը Ասադին։
«Մենք հնարավորություն ունենք խոսելու մեր հարաբերությունների ողջ համալիրի մասին, մենք վաղուց չենք տեսնվել»,- հավելել է ՌԴ նախագահը։
Պուտինն ասել է, որ Ասադի հետ կքննարկի իրավիճակը տարածաշրջանում, որը վատթարանալու միտում ունի. դա վերաբերում է նաև Սիրիային:
Նախորդ անգամ Ռուսաստանի և Սիրիայի ղեկավարները հանդիպել են Կրեմլում 2023 թվականի մարտի 15-ին, նրանց բանակցությունները տևել են երեք ժամ։