Բայդենն ասել է՝ ժամանակն է «ջահը փոխանցել» Հարիսին
Ընտրական արշավը դադարեցնելու պատմական որոշումը բացատրելու նպատակով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռուստաուղերձով դիմել է ամերիկացիներին՝ ասելով, որ ժամանակն է «ջահը փոխանցել նոր սերնդին»․ գրում է BBC-ն։
Սա նրա՝ ընտրապայքարից դուրս գալուց հետո, առաջին հրապարակային ելույթն էր։
Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր նախագահական ընտրությունների մրցապայքարից դուրս գալու մասին և իր աջակցությունն էր հայտնել երկրի փոխնախագահ Քամալա Հարիսին։
Մինչդեռ, նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հանրահավաքի ժամանակ ասել է, որ տիկին Հարիսը «ձախ արմատական խելագար է»: