06 Հոտ
2024
20.2° c ԵՐԵՎԱՆ
14.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չինաստանի հարավ-արևելքում թայֆունի պատճառով 150 հազար մարդ է տարհանվել

Չինաստանի հարավ-արևելքում թայֆունի պատճառով 150 հազար մարդ է տարհանվել

Չինաստանի հարավ-արևելյան Ֆուցզյան նահանգում ավելի քան 150 հազար մարդ տարհանվել է Գաեմի թայֆունի մոտենալու պատճառով․ հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով տեղական ջրհեղեղների և երաշտի դեմ պայքարի շտաբը:

«Հուլիսի 25-ի ժամը 07.00-ի (Երևանի ժամանակով 02.00) դրությամբ առափնյա գոտու ձկնաբուծական  տարածքներից ափ է տարհանվել 29424 մարդ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, 733 ձկնորսական նավերից 3199 մարդ։ Նշվում է, որ նահանգում ընդհանուր առմամբ անվտանգ վայրեր է տարհանվել 156 800 մարդ։

Հեռուստատեսության տվյալներով՝ հուլիսի 25-ի ժամը 0.00-ի դրությամբ (հուլիսի 24-ին Երևանի ժամանակով 20.00-ին) Գաեմի թայֆունը հարվածել է Թայվանի հյուսիս-արևելքում գտնվող Յիլան շրջանին և սպասվում է, որ հինգշաբթի երեկոյան կմոտենա Ֆուցզյան նահանգի ափերին: