Ֆիլիպիններում մոտ 1500 տոննա նավթով լցանավ է խորտակվել
Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի մոտ խորտակվել է մոտ 1,5 միլիոն լիտր արդյունաբերական վառելիք տեղափոխող լցանավը՝ առաջացնելով նավթի արտահոսք․ հայտնում է BBC-ն։
MT Terra Nova անունով նավի անձնակազմի 16 անդամները փրկվել են․ անձնակազմի անդամներից մեկը մնում է անհետ կորած, ասել է երկրի տրանսպորտի նախարարը։
Նախարարի խոսքով՝ ուժեղ քամիները խոչընդոտում են նավթի արտահոսքի հետ կապված իշխանությունների պատասխան գործողություններին:
Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «Գաեմի» թայֆունը սաստկացրել է սեզոնային մուսոնային անձրևները։