Աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությանն ու դեմ ենք «Զանգեզուրի միջանցքին»․ իրանցի նախարար
Հայաստանը կարող է շատ առանցքային դերակատարություն ունենալ Հյուսիս-հարավ
միջանցքի շրջանակներում․ լրագրողների հետ զրույցում ասել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության
նախարար Մեհրդատ Բազրփաշը։
Պաշտոնյայի խոսքով՝ Իրանը համաձայն չէ Ադրբեջանի կողմից շրջանառվող
«Զանգեզուրի միջանցք»-ի հետ։
«Մեր քաղաքականությունը հիմնվում է Կովկասում խաղաղության վրա,
մենք դատապարտում ենք ցանկացած տեսակի արտաքին միջամտություն։ Տարածաշրջանի երկրներն
իրենք կկարողանան լավագույն որոշումները կայացնել», – ասել է նախարարը՝ շեշտելով, որ
Իրանը մշտապես աջակցել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը ու կշարունակի աջակցել։