12 Մայ
2025
17.4° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վարազդատ Լալայան․ Եվրոպայի գործող չեմպիոնը փորձելու է գահընկեց անել ծանրամարտի  արքային

Վարազդատ Լալայան․ Եվրոպայի գործող չեմպիոնը փորձելու է գահընկեց անել ծանրամարտի արքային

Փարիզի օլիմպիական խաղերում ծանրամարտի Հայաստանի  հավաքականի երեք ներկայացուցիչներից մեկը գերծանր քաշային, Եվրոպայի  գործող չեմպիոն, աշխարհի գործող գավաթակիր Վարազդատ Լալայանն է։

Մեր ծանրորդը օլիմպիական գործող չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր Լաշա Տալախաձեի հիմնական մրցակիցն է։ Մեր մարզիկը այս տարի Սոֆիայում կայացած Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն, ինչպես նաև աշխարհի գավաթակիր դարձավ վրացի ծանրամարտիկի բացակայության պայմաններում։ Միևնույն ժամանակ, տարիքով ավելի մեծ Տալախաձեն իր մասնակցած վերջին առաջնություններում սկսել է նվազեցնել իր ցուցանիշները, այնինչ մեր՝ ավելի երիտասարդ ծանրորդը միայն բարելավում է իր ցուցանիշները։

Վարազդատը, բացի այս տարվա Եվրոպայի առաջնության չեմպիոն լինելուց, նաև 2021 թվականի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր է, Եվրոպայի 2023 թվականի առաջնության արծաթե մեդալակիր։

Նշենք նաև, որ Վարազդատից բացի օլիմպիական խաղերում Լաշա Տալախաձեի հիմնական մրցակիցը  լինելու է Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ Բահրեյնի դրոշի տակ հանդես եկող, Ասիայի կրկնակի չեմպիոն Գոռ Մինասյանը։

Ռազմագերիներ