Ադրբեջանը փորձում է ինքնամաքրվել․ կօգնի՞ թշնամուն Փաշինյանի կառավարությունը
Այս տարի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովը՝ COP29-ըմ տեղի կունենա Բաքվում։ Ադրբեջանցիներն աշխարհի տարբեր երկրներից կառավարական պատվիրակությունների ու լրագրողների ներկայություն են ակնկալում։ Վստահ են՝ այդ օրերին՝ նոյեմբերի 11-ից 22-ը Բաքուն դառնալու է աշխարհի կենտրոնը։ Մինչ այս երկրում 70-ից 80 հազար հյուրի ներկայություն են ակնկալում, Հայաստանում ու Սփյուռքում բոլորը միաբերան պնդում են՝ COP 29-ը Ադրբեջանի համար ինքնամաքրման միջոց է։
Հայաստանի համար համաժողովը հարմար առիթ է, որպեսզի մի տեղում կենտրոնացած միջազգային հանրության մոտ բարձրացվեն Արցախի քաղաքական և ռազմական գերիների, Բաքվի բանտերում պահվող անձանց, Արցախում՝ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության, ռազմատենչ էությանն առնչվող հարցեր․ ասում է ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։