Իսրայելի վարչապետը Սպիտակ տանը հանդիպումներ է ունեցել Քամալա Հարիսի և Ջո Բայդենի հետ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հինգշաբթի Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի հետ։
«Հանդիպումը տևել է մոտավորապես 40 րոպե»,- ասված է հաղորդագրության մեջ։ Գրասենյակը հավելել է, որ Նեթանյահուն և Հարիսը բանակցություններ են վարել Սպիտակ տանը։
Ավելի վաղ Իսրայելի կաբինետի ղեկավարը շնորհակալություն էր հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հրեական պետությանը 50 տարի շարունակ աջակցելու համար։ Նրանց հանդիպումը նույնպես տեղի է ունեցել Սպիտակ տանը և տևել է մոտավորապես 1,5 ժամ, հայտնել են Նեթանյահուի գրասենյակից։
Նեթանյահուն հուլիսի 22-ին էր մեկնել Վաշինգտոն, որտեղ հուլիսի 24-ին ելույթ էր ունեցել ԱՄՆ Կոնգրեսում։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ Նեթանյահուի հետ Ֆլորիդայում իր հանդիպումը կկայանա հուլիսի 26-ին։