18 Հոտ
2024
8.4° c ԵՐԵՎԱՆ
6.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամբողջ աշխարհում սաստիկ շոգից մարդիկ են մահանում. միջազգային լրահոսն ամփոփ

Ամբողջ աշխարհում սաստիկ շոգից մարդիկ են մահանում. միջազգային լրահոսն ամփոփ

Անոմալ շոգեր են աշխարհում՝ Կանադայից մինչև Մարոկկո. Կանադայի արևմուտքում անտառային ուժեղ հրդեհի պատճառով այրվել է զբոսաշրջային քաղաքի մի մասը: Ըստ տեղական իշխանությունների՝ հրշեջները փորձում են հնարավորինս շատ կառույցներ փրկել:

Հրդեհներից հետո, սաստիկ շոգից Մարոկկոյում մեկ օրում ավելի քան 20 մարդ է մահացել: Օդերևութաբանության դեպարտամենտը տեղեկացրել է, որ հյուսիսաֆրիկյան երկրի մեծ մասում երկուշաբթիից չորեքշաբթի ջերմաստիճանի կտրուկ աճ է գրանցվել՝ որոշ շրջաններում հասնելով 48 աստիճանի ըստ Ցելսիուսի:

Այս թեմայով ՄԱԿ-ն է ահազանգում: Միլիարդավոր մարդիկ կանգնած են ծայրահեղ շոգի համաճարակի առջև: Նրանք մահանում են անմարդկային շոգից, քանի որ ամբողջ աշխարհում ջերմաստիճանը հասնում է 50 աստիճան ըստ Ցելսիուսի: