
Վլադիմիր Հակոբյանը` շախմատի ԱՄՆ վետերանների չեմպիոն
Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն Վլադիմիր Հակոբյանը դարձել է 2024 թվականի ԱՄՆ վետերանների չեմպիոն։
52-ամյա հայ գրոսմայստերը անպարտելի է եղել ողջ առաջնության ընթացքում՝ 9 հնարավորից վաստակելով 7 միավոր:
Վերջին տարիներին հայազգի գրոյսմայստերը բնակվում է ԱՄՆ-ում։