23 Դեկ
2024
0.8° c ԵՐԵՎԱՆ
4.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տուապսեի շրջանում 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Տուապսեի շրջանում 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ռուսաստանի Դաշնության Կուբանի Տուապսեի շրջանում հուլիսի 27-ին երկու երկրաշարժ է տեղի ունեցել. այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հավելելով, որ զոհեր և ավերածություններ չկան։

Ավելի վաղ, Տուապսեի շրջանի իշխանությունները հայտնել էին, որ Մոսկվայի ժամանակով մոտավորապես 9.30-ին 3,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տուապսեի և Լազարևսկու միջև՝ ափից 40 կմ հեռավորության վրա՝ հինգ կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չէին հաղորդվում։

«3,7 մագնիտուդով երկրորդ ցնցումը գրանցվել է Տուապսեի շրջանում՝ ժամը 11.19-ին, նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ծովում՝ Տուապսեի և Լազորևսկու միջև՝ ափից 4,6 կմ խորության վրա», – հաղորդել է գործակալությունը։