27 Նոյ
2024
4.2° c ԵՐԵՎԱՆ
3.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կոնգրեսը հավանություն է տվել օրինագծին, որն ԱՄՆ ցանկացած նախագահի արգելում է սեփական որոշմամբ երկիրը դուրս բերել ՆԱՏՕ-ից

Կոնգրեսը հավանություն է տվել օրինագծին, որն ԱՄՆ ցանկացած նախագահի արգելում է սեփական որոշմամբ երկիրը դուրս բերել ՆԱՏՕ-ից

Կոնգրեսը հավանություն է տվել օրինագծին, որն ԱՄՆ ցանկացած
նախագահի արգելում է Միացյալ Նահանգները դուրս բերել ՆԱՏՕ-ից՝ առանց Սենատի հավանության
կամ Կոնգրեսի ակտի․ այս մասին գրում է The  Hill-ը:

Օրինագիծն ընդգծում է Կոնգրեսի հավատարմությունը ՆԱՏՕ-ի դաշինքին:

«ՆԱՏՕ-ն ուժեղ է եղել՝ ի պատասխան Պուտինի՝ Ուկրաինայում պատերազմին
և ամբողջ աշխարհում աճող մարտահրավերներին», – ասվում է Քեյնի հայտարարության մեջ։
Նա հավելել է, որ օրինագիծը վերահաստատում է ԱՄՆ-ի աջակցությունը այս կարևոր դաշինքին,
որը հիմնարար է երկրի ազգային անվտանգության համար։

Ռուբիոն իր հերթին նշել է, որ օրինագծի ընդունումը կարևոր գործիք է Կոնգրեսի
վերահսկողության համար:

«Մենք պետք է ապահովենք, որ պաշտպանում ենք մեր ազգային շահերը և պաշտպանում ենք մեր
ժողովրդավարական դաշնակիցների անվտանգությունը», – ասում է նա հայտարարության մեջ։