Հայաստանի առաջատար լողորդը երկրորդ անգամ է գրոհում Օլիմպոսը. Արթուր Բարսեղյան
Փարիզում շարունակվող օլիմպիական խաղերում հունիսի 30-ին պայքարի մեջ կմտնի Հայաստանի առաջատար լողորդ Արթուր Բարսեղյանը։ Փարիզ 2024-ը մեր 22-ամյա լողորդի համար արդեն երկրորդ օլիմպիադան է։
Արթուրը պատանիների, երիտասարդների և մեծահասակների Հայաստանի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր է, եղել է 2019 թվականի Համահայկական խաղերի չեմպիոն, 2021 թվականի Բուլղարիայի բաց առաջնության չեմպիոն, արծաթե և բրոնզե մեդալակիր։ 2 տարեկանում խեղդվելուց մի կերպ փրկված Արթուրն արդեն 3 տարեկանից, պապի ձեռքը բռնած լողի է հաճախել և 12 տարեկանում առաջին մարզական հաջողությունը գրանցել: Այժմ էլ նպատակը պապին տված խոստումը պահելն ու սպորտային նորանոր բարձունքներ նվաճելն է:
Հայաստանի առաջատար լողորդն ուժերը կփորձի ազատ ոճի 100 մետրում, որի որակավորման և եզրափակիչ փուլերը տեղի կունենան նույն օրը։