26 Նոյ
2024
6° c ԵՐԵՎԱՆ
2.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դատարկվող Ջերմուկն ու նրա այցելուները. Ջերմուկն այլևս առաջվանը չէ

Դատարկվող Ջերմուկն ու նրա այցելուները. Ջերմուկն այլևս առաջվանը չէ

2022 թվականի սեպտեմբերի 13-ից 15-ը թշնամու զինված ուժերը հրետանային միջոցներից և խոշոր տրամաչափի զենքերից կրակահերթի տակ պահեցին Հայաստանի շատ բնակավայրեր, այդ թվում նաև Ջերմուկի ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքները։ Թշնամին հասավ Ջերմուկի սարեր ու մինչև օրս այնտեղից հսկում է քաղաքը։ Հիմա թշնամին գտնվում է Ջերմուկից 5 կմ, իսկ քաղաքի թիվ 1 դպրոցից՝ 3 կմ հեռավորության վրա։ Ջերմուկցիների ամենամեծ անհանգստությունն այդ օրերին կամուրջն է եղել։ Ասում են՝ թշնամու թիրախը հենց կամուրջն էր, եթե թշնամին չվրիպեր ու այն քանդվեր, քաղաքը կկտրվեր Հայաստանից։ Մանրամասները՝ տեսանյութում։