05 Դեկ
2024
-3.7° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բայդենը ԱՄՆ Գերագույն դատարանի բարեփոխումների լայնածավալ առաջարկ է ներկայացրել

Բայդենը ԱՄՆ Գերագույն դատարանի բարեփոխումների լայնածավալ առաջարկ է ներկայացրել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներկայացրել է Գերագույն դատարանի բարեփոխումների լայնածավալ առաջարկ՝ կոչ անելով օրենսդիրներին սահմանել ժամկետների սահմանափակումներ և ձևավորել էթիկայի օրենսգիրք՝ «վերականգնելու վստահությունը» դատարանի 9 դատավորների նկատմամբ․ գրում է BBC-ն:

Դատարանի 9 դատավորները ունեն ցմահ ծառայելու լիազորություն և մեծ դերակատարում ամերիկացիների կյանքի ամեն ոլորտում:

Բայդենը նաև կոչ է արել օրենսդիրներին երկրի սահմանադրության մեջ կատարել փոփոխություն, որը կսահմանափակի նախագահի անձեռնմխելիությունը:

Ըստ BBC-ի` բարեփոխումների առաջարկները քիչ հավանական է, որ կընդունվեն ԱՄՆ Կոնգրեսի կողմից:

Դեմոկրատներն, այնուամենայնիվ, հույս ունեն, որ բարեփոխումները կարող են լավ անդրադառնալ 2024 թվականի նոյեմբերի ընտրությունների վրա։