
Միխայել Յունգը Օլիմպիական խաղերում նոր ռեկորդ է գրանցել
Փարիզում 2024 թվականի Օլիմպիական խաղերում ավարտվեցին անհատական ձիասպորտի մրցումները: Հաղթող է դարձել 41-ամյա գերմանացի մարզիկ Միխայել Յունգը․ այս մասին գրում է Armsport.am կայքը։
Նշենք, որ Յունգի համար սա արդեն երրորդ անձնական օլիմպիական ոսկին է։
Միխայելը դարձավ այս մարզաձևի առաջին ներկայացուցիչը, ով հասավ նման նվաճման։ Յունգը նաև 2010 թվականի աշխարհի չեմպիոն է անհատական առաջնությունում։
Փարիզի մրցաշարի եզրափակչում Յունգը (21.80) հաղթեց ավստրալացի Քրիստոֆեր Բերտոնին (22.40) և բրիտանուհի Լորա Քոլետին (23.10):