Ուկրաինայի տնտեսական վերականգնման հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը կլքի պաշտոնը
Ուկրաինայի տնտեսական վերականգնման հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Փենի Պրիցկերը շուտով կլքի պաշտոնը․ հայտնում է ուկրաինական European Truth պարբերականը։
Ուկրաինայի մայրաքաղաքում լրագրողների հետ զրույցում Պրիցկերը բացատրել է, որ ԱՄՆ Կոնգրեսի պահանջով` այդ պաշտոնը չի կարող զբաղեցնել մեկ տարուց ավելի։
«Սա իմ վերջին այցն է Կիև՝ որպես հատուկ ներկայացուցիչ», – ասել է նա:
Պրիցկերի խոսքով՝ ամերիկյան իշխանությունները չեն հրաժարվում երկրին հետագա օգնությունից։
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հավատարիմ է Ուկրաինայի տնտեսական վերականգնմանը»,- ասել է Պրիցկերն։