
Հրդեհ՝ բժշկական կենտրոններից մեկի բակում․ 82 բուժառու տարհանվել է
Հուլիսի 29-ին՝ ժամը 20:07-ին, հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկի բակում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ կենտրոնի աշխատակիցները տարհանել են 67 բուժառուի: Փրկարարները հոսանքազրկել են շենքը և տարհանել 15 բուժառուի․ տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։35-ին, մարվել՝ 20։51-ին։ Այրվել են բակում կուտակած կենցաղային իրեր, մասամբ ջերմահարվել 1-ին և 2-րդ հարկերի պատուհանների շրջանակները