86 տարեկանում մահացել
է Անգլիայի հավաքականի կազմում 1966 թվականի ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Բոբի Չարլթոնը։
Տեղեկությունը հայտնում է ֆուտբոլիստի հարազատ ակումբի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:
«Մանչեսթեր Յունայթեդը
սգում է մեր ակումբի պատմության մեծագույն և ամենասիրված ֆուտբոլիստներից մեկի՝ սըր
Բոբի Չարլթոնի մահը: Նա հերոս էր միլիոնավոր մարդկանց համար, ոչ միայն Մանչեսթերում
կամ Մեծ Բրիտանիայում, այլ ամբողջ աշխարհում, որտեղ ֆուտբոլ են խաղում», -ասված է ակումբի
հայտարարության մեջ: