Հնդկաստանում սողանքների հետևանքով զոհվել է 89 մարդ
Հնդկաստանի հարավային Կերալա նահանգում հորդառատ անձրևներից հետո առաջացած սողանքների հետևանքով զոհվել է առնվազն 89 մարդ. գրում է BBC-ն։
Տեղում աշխատում են փրկարարները, սակայն նրանց աշխատանքներին խոչընդոտում են հորդառատ անձրևները և կարևոր նշանակություն ունեցող կամրջի փլուզումը:
«Իրավիճակը շարունակում է մնալ շատ ծանր: Զոհերի թիվը կարող է աճել», – լրատվամիջոցներին ասել է նահանգի բարձրաստիճան պետական ծառայողներից մեկը։
Տեղի պաշտոնյաների խոսքով՝ ավելի քան 200 զինվորական անձնակազմ է տեղակայվել որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու համար:
Հիվանդանոցներում բուժօգնություն է ստանում առնվազն 129 վիրավոր․ մինչ այժմ մոտ 250 մարդ փրկվել և տեղափոխվել է փրկարարական ճամբարներ: