04 Դեկ
2024
2.4° c ԵՐԵՎԱՆ
3.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պոլսո հայոց պատրիարքը դատապարտել է օլիմպիական խաղերի բացման ժամանակ ցուցադրված հակաքրիստոնեական տեսարանը

Պոլսո հայոց պատրիարքը դատապարտել է օլիմպիական խաղերի բացման ժամանակ ցուցադրված հակաքրիստոնեական տեսարանը

Հայ Առաքելական Եկեղեցու Պոլսո պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը դատապարտել է Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ քրիստոնեական հավատքը նսեմացնելուն ուղղված ելույթը։

«Տգեղ տեսարանը, որը նպատակ ունի ծաղրել մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքը (Խորհրդավոր ընթրիքը)՝ մեր հավատքի ամենասուրբ պահը, խորապես վիրավորել է աշխարհի քրիստոնյաներին։ Մինչդեռ միջազգային սպորտային խաղերը՝ Օլիմպիական խաղերը, պետք է ուղղված լինեին հասարակությունների միջև ներդաշնակության և խաղաղության բարձրացմանը, այժմ դրանք փորքամասնության համար վերածվել են ավելի քան 2 մլրդ դավանող ունեցող կրոնը նվաստացնելու և վիրավորելու գործիքի», – ասվում է Մաշալյանի հայտարարության մեջ։

Պատրիարքը նաև հավելել է, որ իր և եկեղեցու անունից դատապարտում է Օլիմպիական խաղերի ղեկավար անձնակազմին, որն այս հարցում անհրաժեշտ զգայունություն չի ցուցաբերել։

«Մինչ ԼԳԲՏ համայնքը չի հանդուրժում իրենց և իրենց իրավունքների հասցեին ուղղված նույնիսկ ամենաչնչին քննադատությունը, նրանք իրավունք են վերապահում իրենց հարձակվելու և վիրավորելու ուրիշների տեսակետներն ու համոզմունքները ամենադաժան ձևով։ Այս անընդունելի, անհարգալից վերաբերմունքը, ի վերջո, ամենաշատը կվնասի հենց իրենց։ Հույս ունեմ, որ գոնե փակման արարողության ժամանակ թույլ չեք տա նման ծայրահեղություններ և ավելորդություններ»,- նշել է Պոլսո Հայոց պատրիարքը։

Մաշալյանը նաև հույս է հայտնել, որ Օլիմպիական խաղերում առկա թերությունները կշտկվեն և կծառայեն իրենց իսկ նպատակին։

Փարիզի օլմիպիական խաղերի ժամանակ Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» նկարը՝ Քրիստոսի և նրա առաքյալների հանդիպման աստվածաշնչյան տեսարանը, ներկայացվել էր ծաղրանմանակման տեսքով՝ տրանսվեստիտների և կիսամերկ երգչուհու կերպարանքով։