
Գերմանիան իր քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել Լիբանանը
Գերմանիան կոչ է անում իր քաղաքացիներին շտապ լքել Լիբանանը Իսրայելի լայնածավալ ռազմական պատասխանի մտավախությունների ֆոնին։
«Չի կարելի բացառել, որ իրավիճակը հետագայում կզարգանա և հակամարտությունը կընդլայնվի։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Լիբանանի հարավային շրջաններին, այդ թվում՝ Բեյրութի հարավային քաղաքային շրջաններին: Հետագա էսկալացիան կարող է հանգեցնել նաև օդային հաղորդակցության ամբողջական դադարեցմանը: Օդային ճանապարհով Լիբանանից հեռանալն այլևս անհնար կլինի»,- ասվում է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին, թիրախը եղել է «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատարը: