25 Դեկ
2024
4.5° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կյանքից հեռшցել է Գուրգեն Մահարու որդին` Գրիգոր Աճեմյանը

Կյանքից հեռшցել է Գուրգեն Մահարու որդին` Գրիգոր Աճեմյանը

Մահացել է Գուրգեն Մահարու որդին` Գրիգոր Աճեմյանը. տեղեկացնում է  գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը։

«Մարդ, որն իր կյանքի նպատակը դարձրեց Մահարու երկերի ամբողջական հրատարակությունն ու դա իրականություն դարձրեց: Նրա մոտ 40 տարվա աշխատանքն այսօր ընթերցողի սեղանին է՝ 17 հատորով։ Եվս մեկ՝ լրացուցիչ հատոր աշխատանքային փուլում էր, և որի վրա նա աշխատեց կարելի է ասել` մինչև վերջին շունչը: Այդ հատորն էլ լույս կտեսնի շուտով։ Այն նվիրվածությունը, հետևողականությունը, ջանքը, եռանդը, սերը, որ Աճեմյանը դրեց այդ գործի մեջ, հուզիչ լինելուց զատ նաև օրինակելի է», – գրել է Նիկողոսյանը: