25 Դեկ
2024
4.5° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վենեսուելայում բողոքի ակցիաները շարունակվում են․ ձերբակալվել է մոտ 750 մարդ

Վենեսուելայում բողոքի ակցիաները շարունակվում են․ ձերբակալվել է մոտ 750 մարդ

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում բողոքի ցույցերի նոր ալիք է սկսվել երկրի նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո․  գրում է BBC-ն։

Հազարավոր մարդիկ հավաքվել էին քաղաքի կենտրոնում՝ ընդդեմ նախագահ Նիկոլաս Մադուրոյի հաղթանակի մասին հայտարարության։

Ըստ ցուցարարների, իրենք կանգ չեն առնելու, քանի դեռ նոր կառավարություն չի ձևավորվել՝ ասելով, որ դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե անվտանգության ուժերը միանան ցուցարարներին:

Այնուամենայնիվ, զինվորականներն ու ոստիկանությունը մինչ այժմ հավատարիմ են մնացել Մադուրոյին և արցունքաբեր գազ և ռետինե գնդակներով փամփուշտներ են կիրառել ցուցարարների դեմ:

Տեղի պաշտոնյաները հայտնում են, որ ձերբակալվել է մոտ 750 մարդ: Երեքշաբթի օրը Վենեսուելայի պաշտպանության նախարարը ցույցերը որակել է որպես հեղաշրջման փորձ: