22 Դեկ
2024
5° c ԵՐԵՎԱՆ
7.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խնդրում եմ աջակցեք ինձ և մի դատեք․ Հայաստանի առաջատար լողորդը 22 տարեկանում ավարտեց մարզական կարիերան

Խնդրում եմ աջակցեք ինձ և մի դատեք․ Հայաստանի առաջատար լողորդը 22 տարեկանում ավարտեց մարզական կարիերան

Հայաստանի առաջատար լողորդ Արթուր Բարսեղյանը Փարիզի օլիմպիական խաղերում իր ելույթից հետո հայտարարել է 22 տարեկանում մարզական կարիերան ավարտելու մասին։

«Վաղը հրաժեշտ տալու ժամանակն է, շնորհակալություն Փարիզ-2024:

Ուրախ եմ այն ամենի համար, ինչ ստացա այս 19 տարվա մարզումներից: Ցանկանում եմ երկար ժամանակ հանգստանալ և տեսնել, թե ինչ կարող եմ անել մարզական կյանքից դուրս:

Խնդրում եմ աջակցեք ինձ և մի դատեք: Եթե ճանաչում ես ինձ, գիտես: Պետք է աճել մեկ այլ բանի մեջ»,- գրել է Բարսեղյանը իր ինստագրամյան էջում:

Բարսեղյանն իր համար երկրորդ Օլիմպիական խաղերում 100 մետր ազատ ոճի որակավորման փուլում 79 մասնակիցների մեջ գրավել էր 56-րդ տեղը և դուրս չէր եկել եզրափակիչ: