Իսրայելի պաշտպանության
բանակը (ՑԱԽԱԼ) շարունակում է նախապատրաստվել նոր քայլերի Գազայի հատվածում իրականացվող
ռազմական գործողության շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն՝ հղում
տալով իսրայելական զորքերի մամուլի ծառայությանը:
«ՑԱԽԱԼ-ը շարունակում է նախապատրաստվել պատերազմի հաջորդ փուլին, այդ թվում՝ ցամաքային
գործողություններին», -նշված է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունում հստակեցրել են, որ վերջին մի քանի օրերին Իսրայելի պաշտպանության
բանակի հրամանատարությունը հաստատել է զինծառայողների օպերատիվ գործունեության ընդլայնման
ծրագրերը: Ավելին, ՑԱԽԱԼ-ը տեղում զինծառայողների վարժանքներ է կազմակերպել: Խոսքը
ինչպես կանոնավոր ծառայություն անցնող զինվորների, այնպես էլ պահեստազորում գտնվողների
մասին է:
Հայտարարության համաձայն՝
ներկայումս ՑԱԽԱԼ-ի 188-րդ բրիգադի մարտիկները տեղակայվել են Գազայի հատվածի սահմանի
մոտ: Ջոկատի հրամանատարի խոսքով՝ «զինծառայողները պատրաստ են կատարել իրենց առջև դրված
մարտական խնդիրները և ապահովել բնակչության անվտանգությունը»: