Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին․ Հունաստանի պաշտպանության նախարար
Հունաստանն աջակցում է ԵՄ մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի
միջև բանակցությունների վերսկսմանը. այս մասին իր X-ի իր միկրոբլոգում գրել է
Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը:
Նա նշել է, որ դա արվում է տարածաշրջանի ժողովուրդների համար խաղաղության
և անվտանգության պայմանների հասնելու նպատակով։
«Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին, ինչպես դա բնական է և սպասելի»,
– գրել է նա։
Պաշտոնյան նաև անդրադարձել է Ուկրաինայի ու Մերձավոր Արևելքի իրադարձություններին
ու նշել, որ Հունաստանը հստակ դիրքորոշում ունի աջակցել երկխոսությանը՝ հիմնված Միավորված
ազգերի կազմակերպության կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքների վրա: