22 Դեկ
2024
-2° c ԵՐԵՎԱՆ
-3.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի խորհրդարանում արտակարգ նիստ կանցկացվի՝ կապված Հանիյեի սպանության հետ

Իրանի խորհրդարանում արտակարգ նիստ կանցկացվի՝ կապված Հանիյեի սպանության հետ

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովն արտակարգ նիստ կանցկացնի Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության առնչությամբ․ գրում է IRNA գործակալությունը։

Նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին՝ օրվա երկրորդ կեսին։

«Հարցը հետաքննվում է,  Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը կհրապարակի համապատասխան տեղեկությունները՝ կապված հետագա գործողությունների և նիստերի հետ», – տեղեկացրել է հանձնաժողովի խոսնակ Էբրահիմ Ռեզային։