ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը
ուրբաթ օրը Սպիտակ տանն ընդունել է Եվրամիության առաջնորդներին՝ Եվրոպական խորհրդի
նախագահ Շառլ Միշելին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։
ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովի
մասին համատեղ հայտարարությունում նշված է, որ «կողմերը նախկինի պես հանձառու են մնում՝
առաջ մղելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու գործընթացը՝
հիմնված միմյանց ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը
փոխադարձաբար ճանաչելու վրա»։
Ադրբեջանին կոչ է արվել
ապահովել Արցախում մնացած կամ իրենց տները վերադառնալու ցանկություն ունեցող մարդկանց
իրավունքներն ու անվտանգությունը։ Բոլոր կողմերին կոչ է արվել ձեռնպահ մնալ ուժ կիրառելուց
կամ ուժի դիմելու սպառնալիքներից։