ԱՄՆ-ն և Ճապոնիան Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լայնամասշտաբ հակամարտություն են նախապատրաստում. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը ուշադիր հետևում է ԱՄՆ-ի և Ճապոնիայի միջև ռազմական դաշինքի արագացված ամրապնդմանը և տարածաշրջանում լայնածավալ զինված հակամարտության նախապատրաստմանը Մոսկվայից, Պեկինից և Փհենյանից իբր բխող սպառնալիքների պատրվակով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը։
«Իհարկե, մենք ուշադիր հետևում ենք Վաշինգտոնի և Տոկիոյի վերջին քայլերին՝ ուղղված իրենց ռազմաքաղաքական դաշինքի ամրապնդման արագացմանը, ներառյալ, իհարկե, հուլիսի 28-ին հրապարակված համատեղ հայտարարությունը Ճապոնիայում ամերիկյան զորախմբի արդիականացման մասին։ Թվում է, թե երկու կողմերն էլ, թաքնվելով Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության, Չինաստանի և Ռուսաստանի կողմից իբր բխող սպառնալիքների հետևում, ամբողջ թափով պատրաստվում են լայնածավալ զինված հակամարտության Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»,- նշել է Նաստասինը։