ՌԴ-ն կոչ է արել Բաքվին և Երևանին ցուցաբերել զգուշավորություն և ջանքերը կենտրոնացրել հանգուցալուծումներ գտնելու վրա
ՌԴ ԱԳՆ տեղեկատվական դեպարտամենտի տնօրենի տեղակալ Անդրեյ Նաստասինը ճեպազրույցի ժամանակ ուշադրություն է հրավիրել «կարևորի վրա, որը տեղի է ունենում հիմա ՀՀ շուրջ և տարածաշրջանում․ այն է՝ Արևմուտքի ակտիվ գործողություներն՝ ուղղված Հարավային Կովկասում ձևավորված կապերի քանդմանը»։
«Արևմտականները փորձում են ապակայունացնել տարածաշրջանը, վերածել այն լարվածության հերթական կիզակետի։ Այդ նպատակով՝ նրանք փորձում են մտնել մեր բազմակողմ հարաբերությունների բոլոր ոլորտները։ Հատուկ ուշադրություն է դարձվում անվտանգության թեմային։ Մենք բազմիցս նշել ենք ՀՀ-ում ԵՄ-ի հետախուզական առաքելության մասին։ Ռուսաստանը հանդես է գալիս ՀՀ-ի և Ադրբեջանի միջև բոլոր վիճելի հարցերի լուծման օգտին բացառապես դիվանագիտական, քաղաքական ճանապարհով։ Էսկալացիայից խուսափելու համար՝ կոչ ենք անում Բաքվին և Երևանին ցուցաբերել զգուշավորություն, խուսափել ռազմական հռետորաբանությունից, ջանքերը կենտրոնացրել փոխընդունելի հանգուցալուծումներ գտնելու վրա, որոնք կնպաստեն Հարավային Կովկասում շուտափույթ խաղաղությանը և բարգավաճմանը»,- ասել է պաշտոնյան։
Նաստասինը նշել է նաև, որ ՀՀ-ի և Ադրբեջանի հակամարտությունը ձգձված է, և «երկու կողմերից էլ կան փախստականներ»։ Ռուսաստանը հանդես է գալիս ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ամուր և կայուն խաղաղության օգտին։