22 Հոտ
2024
14.2° c ԵՐԵՎԱՆ
8.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրոպայի քառակի չեմպիոնը գնում է օլիմպիական առաջին տիտղոսի հետևից․ Արսեն Հարությունյան

Եվրոպայի քառակի չեմպիոնը գնում է օլիմպիական առաջին տիտղոսի հետևից․ Արսեն Հարությունյան


Փարիզում շարունակվող օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի երկու ազատ ոճային ըմբիշներից մեկը  61 կգ քաշային Արսեն Հարությունյանն է։ 

Մեր մարզիկը 2019, 2022, 2023, 2024 թվականների Եվրոպայի չեմպիոն է, 2021 և 2022 ,2023 թվականների Աշխարհի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր, 2021 և 2022 թվականների Աշխարհի առաջնության մինչև 23 տարեկանների չեմպիոն։ 2019, 2021 և 2022 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության տարվա լավագույն 10 մարզիկների շարքում։

Փարիզ 2024-ը Արսենի համար երկրորդ օլիմպիական խաղերն են․ այս անգամ Արսենը շատ ավելի մեծ փորձ ունի և համարվում է քաշային կարգի գլխավոր ֆավորիտներից մեկը։ Մեր մարզիկը համաշխարհային դասակարգման աղյուսակում  3-րդն է իր քաշային կարգում։