Հայաստանի առաջատար լողորդը ավարտեց կարիերան․ օլիմպիական օրն՝ ամփոփ
Փարիզում շարունակվող օլիմպիական խաղերում ավարտվեց մրցութային 4-րդ օրը, որը հագեցած էր իրադարձություններով։
Օլիմպիական խաղերին մասնակցությունը կարիերայի վերջին մրցաշարը դարձավ Հայաստանի առաջատար լողորդ Արթուր Բարսեղյանի համար․ երեկ մեր 22-ամյա լողորդը հայտարարեց կարիերան ավարտելու մասին։
Բարսեղյանն իր համար երկրորդ Օլիմպիական խաղերում 100 մետր ազատ ոճի որակավորման փուլում 79 մասնակիցների մեջ գրավել էր 56-րդ տեղը և դուրս չէր եկել եզրափակիչ:
Օլիմպիական օրվա այլ մանրամասները՝ տեսանյութում։