
Իրանում վերջին հրաժեշտն են տվել «Համասի» քաղաքական ղեկավարին
Հազարավոր մարդիկ Իրանում մասնակցել են «Համասի» քաղաքական ղեկավար Իսմայիլ Հանիեի հրաժեշտի արարողությանը:
Հանիեն սպանվել էր չորեքշաբթի՝ Թեհրանի իր նստավայրում։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին աղոթք է կարդացել Քաթարում Հանիեի հուղարկավորությունից առաջ։
Իրանցի պաշտոնյաների խոսքով՝ երկրի գերագույն առաջնորդը հրամայել է ուղիղ հարձակում իրականացնել Իսրայելի դեմ, որը, ըստ նրա, պատասխանատու է իրանական հողի վրա տեղի ունեցած հարձակման համար: