21 Սեպ
2024
23.2° c ԵՐԵՎԱՆ
20.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Իսրայելում ԱՄՆ դեսպանի թեկնածուին կոչ է արել օգնել դադարեցնել իսրայելական զենքի վաճառքն Ադրբեջանին

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Իսրայելում ԱՄՆ դեսպանի թեկնածուին կոչ է արել օգնել դադարեցնել իսրայելական զենքի վաճառքն Ադրբեջանին

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը
կոչ է արել Իսրայելում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ջեյքոբ Լյուին օգնել դադարեցնել իսրայելական
զենքի վաճառքն Ադրբեջանին։

«Ամերիկայի Հայ դատի
հանձնախումբը խնդրում է Իսրայելում ԱՄՆ հաջորդ դեսպանին Իսրայելի քաղաքականությունը
համապատասխանեցնել ԱՄՆ հիմնական առաջնահերթություններին (ցեղասպանության կանխարգելում,
տարածաշրջանային խաղաղություն, կրոնական խմբերի հարգանք) և դադարեցնել զենքի վաճառքը
Ադրբեջանին, ճանաչել Հայոց ցեղասպանությունը, կանխել ատելության հիմքով հանցագործությունները»,-  ասվում է 
հանձնախմբի տարածած հաղորդագրության մեջ:

Հանձնախումբը նշում
է, որ Ադրբեջանի զինանոցի մինչև 70%-ը ծագում է Իսրայելից, և որ այդ զենքերը, այդ թվում՝
ապօրինի կասետային զինամթերքը, հրթիռային համակարգերը և անօդաչու թռչող սարքերը, մեծ
դեր են խաղացել Արցախում Ադրբեջանի սկսած ռազմական գործողություններում։

«Որպես հայ-ադրբեջանական
հակամարտությունների կարգավորման գործընթացի կողմ՝ Միացյալ Նահանգները պատասխանատվություն
է կրում ապահովելու, որ մեր ռազմական գործընկերները չխաթարեն խաղաղության երկարաժամկետ
հեռանկարները՝ յուղ լցնելով տարածաշրջանային կատաղի կրակների վրա», – նշվել է հաղորդագրության
մեջ: