
Օլիմպիական 8-ակի չեմպիոնն ու իսպանացիների պարտությունը․ օլիմպիական օրն՝ ամփոփ
Փարիզում իր կիզակետին են ամառային 33-րդ օլիմպիական խաղերը․ մրցութային 5-րդ օրը նույնպես հագեցած է եղել հետաքրքիր իրադարձություններով։
ԱՄՆ-ի ներկայացուցիչ Քեթի Լեդեցկին դարձել է օլիմպիական 8-ակի չեմպիոն։
Փարիզի Օլիմպիական խաղերում 27-ամյա մարզուհին հաղթել է ազատ լողի 1500 մետր մրցատարածությունում։ Նա 15:30:02 արդյունքով բարելավել է իր օլիմպիական ռեկորդն ու նվաճել ոսկե մեդալ։
Թենիսի տղամարդկանց զուգախաղում իսպանացիներ Ռաֆայել Նադալն ու Կառլոս Ալկարասն ավարտել են մրցելույթը․ անվանի թենիսիստները մրցաշարի քառորդ եզրափակիչում 2-6, 4-6 հաշվով պարտվել են ԱՄՆ-ը ներկայացնող Օսթին Կրայչեկին ու Ռաջիվ Ռամին։ Մրցախաղը տևել է 1 ժամ 39 րոպե։
Մրցութային օրվա մյուս իրադարձությունները` տեսանյութում։