23 Նոյ
2024
14.1° c ԵՐԵՎԱՆ
13.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՀԿ-ն ստեղծել է AI-ով աշխատող վիրտուալ առողջապահական խորհրդատու

ԱՀԿ-ն ստեղծել է AI-ով աշխատող վիրտուալ առողջապահական խորհրդատու

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ներկայացրել է առողջության թվային խթանիչի նախատիպ, որի անունը S.A.R.A.H. է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով և կարող է շփվել ութ լեզուներով՝ տեսանյութի կամ տեքստի միջոցով․ տեղեկանում ենք ԱՀԿի կայքից։

Sarah-ն միտված է օգնելու ավելի առողջ կյանք վարել։ Նա կարող է խորհուրդներ տալ սթրեսին դիմակայելու, ճիշտ սնվելու, ծխելու, ինչպես նաև առողջապահական մի շարք այլ թեմաների վերաբերյալ, սակայն նախատեսված չէ բժշկական խորհրդատվություն տալու համար։

Օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները՝ Sarah-ն օգնել է պայքարել COVID-19-ի մասին ապատեղեկատվության դեմ՝ համաճարակի սկզբից ի վեր: Նա այժմ նաև տեղեկություն է տրամադրում առողջապահական հիմնական թեմաների մասին, ներառյալ հոգեկան առողջությունը, և կարող է կիսվել խորհուրդներով՝ կանխելու աշխարհում մահվան ամենամեծ պատճառներից մի քանիսը, այդ թվում՝ քաղցկեղը, սրտանոթային հիվանդությունները, թոքերի հետ կապված հիվանդությունները և շաքարախտը:
 
Sarah-ն աշխատում է գեներատիվ AI մոդելով և ուսուցանվել է ԱՀԿի և նրա գործընկերների տրամադրած տվյալների բազայով: