
Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի թարմացված աղյուսակում
Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է շախմատիստների դասակարգման աղյուսակը՝ օգոստոսի 1-ի դրությամբ:
Աշխարհի լավագույն 100 շախմատիստների ցուցակում տեղ է գտել Հայաստանի 3 ներկայացուցիչ․ Հայկ Մարտիրոսյանը 62-րդն է, Շանթ Սարգսյանը` 85-րդը, Գաբրիել Սարգսյանը` 90-րդը։
Վարկանիշը շարունակում է գլխավորել նորվեգացի Մագնուս Կարլսենը, որի հաջորդում են ամերիկացիներ Հիկարու Նակամուրան և Ֆաբիանո Կարուանան։ ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը 19-րդն է, Սամուել Սևյանը՝ 40-րդը։
Կանանց աղյուսակում մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը 55-րդն է, Աննա Սարգսյանը` 70-րդը, Լիլիթ Մկրտչյանը` 77-րդը:
Վարկանիշը շարունակում է գլխավորել Չինաստանի ներկայացուցիչ Հու Յիֆանը։