
Ֆրանսիան իր քաղաքացիներին կոչ է անում լքել Իրանը
Ֆրանսիան իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Իրան, իսկ ներկայումս այնտեղ գտնվող ֆրանսիացիներին՝ շտապ լքել երկիրը․ այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
«Ֆրանսիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում չմեկնել Իրան, իսկ այն քաղաքացիներին, ովքեր դեռ այնտեղ են, խնդրում ենք հնարավորինս շուտ լքել երկիրը՝ տարածաշրջանում ռազմական էսկալացիայի վտանգի պատճառով»,-ասվում է հայտարարության մեջ։