
Բիձինա Իվանիշվիլիի մոտ կորոնավիրուսի պատճառով բարդություններ են սկսվել
Վրաստանում իշխող «Վրացական երազանք»-ը խոսել է կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի մոտ կորոնավիրուսի հետ կապված բարդությունների մասին․գրում է Eurasia Daily-ն։
Իվանիշվիլին երկու շաբաթ առաջ հիվանդացել է և դեռ բուժման կուրս է անցնում, հաղորդում է կուսակցության մամուլի ծառայությունը։
Հենց այդ պատճառով էլ ուշացումով է հրապարակվել Իվանիշվիլիի շնորհավորական նամակը Փարիզի Օլիմպիական խաղերում մեդալներ նվաճած մարզիկներին։ Իվանիշվիլին շնորհավորել է ձյուդոիստներ Տատո Գրիգալաշվիլիին (արծաթ՝ մինչև 81 կգ քաշային կարգում), Լաշա Բեկաուրիին (ոսկի մինչև 90 կգ քաշային կարգում) և Իլյա Սուլամանիձեին (արծաթ՝ մինչև 100 կգ քաշային կարգում)։