24 Հուն
2025
4.3° c ԵՐԵՎԱՆ
3.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պարեկների կողմից բռնության ենթարկված արցախցի Արամ Երիցյանի գործով տեղի է ունենում ամոթալի կեղծիք. Ռուբեն Մելիքյան

Պարեկների կողմից բռնության ենթարկված արցախցի Արամ Երիցյանի գործով տեղի է ունենում ամոթալի կեղծիք. Ռուբեն Մելիքյան

Պարեկների կողմից բռնության ենթարկված արցախցի Արամ Երիցյանի գործով տեղի է ունենում ամոթալի կեղծիք․ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Քննչական կոմիտեի հաղորդագրությանը։

«Հաշվեհարդար են տեսնելու Արամ Երիցյանի նկատմամբ, վտանգը մեծանում է, կտրած տեսանյութով փորձում են տպավորություն ստեղծել, որ Երիցյանը ապօրինի վարքագիծ է դրսևորել»,- ասել է Մելիքյանը։

Հիշեցնենք՝ երեկ պարեկների կողմից մարմնական լուրջ վնասվածքներ է ստացել արցախցի Արամ Երիցյանը։ Այսօր ՔԿ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, թե Երիցյանն է հարվածել պարեկներին։