
Թուրքիայում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Բոլու նահանգում տեղական ժամանակով 7:31-ին 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մեսիջելե գյուղի մոտ, օջախը՝ 6 կիլոմետր խորության վրա։
Դրանից մի քանի րոպե անց Չուքուրեն գյուղի մոտ 3,1 բալ ուժգնությամբ հետցնցում է գրանցվել։