
Ռեալի դեմ խաղալը միշտ հրաշալի է․ Ֆլիկ
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը (2-1) ընկերական խաղում ԱՄՆ շրջագայության ժամանակ.այս մասին գրում է ARMSPORT.AM կայքը։
«Ռեալի» դեմ խաղալը միշտ հրաշալի է։ Մենք կատարելագործվել ենք «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման համեմատ։ Ինձ շատ դուր եկավ, թե ինչպես էինք խաղում, երբ գնդակին էինք տիրում:
Զգացողությունը շատ լավ է։ Սա պարզապես ընկերական հանդիպում է, բայց մենք շատ լավ աշխատեցինք»,- ասել է Ֆլիկը խաղից հետո, ում խոսքերն է մեջբերում AS-ը:
Ամերիկյան շրջագայության հաջորդ հանդիպումները թիմերը կանցկացնեն օգոստոսի 7-ին։ «Բարսելոնան» կհանդիպի «Միլանին», իսկ Մադրիդի «Ռեալը»՝ «Չելսիին»: